25.11.2024
Աշոտյանը ոստիկանությունից գրություն է ստացել, որը «ո՛չ հրավեր է, ո՛չ ծանուցագիր»
prev Նախորդ նորություն

Հայաստանում կբացվե՞ն ռուսական դպրոցներ. Դումանյանը Լավրովի հայտարարության հղումն է ուզում

Հայաստանում ռուսական դպորցների բացման հարցը այս պահին կառավարության օրակարգում չկա: Այդ մասին կառավարության հոկտեմբերի 21-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանը:


ՌԴ ԱԳ նախարար Լավորվն օրեր առաջ հայտարարել էր, թե ՀՀ իշխանությունները հետաքրքրված են Հայաստանում ռուսական դպրոցների բացմամբ, որի վերաբերյալ ԿԳՄՍ նախարար տեղեկություն չունի:


«Անկեղծ ասած ես ինքս նման ձևակերպմամբ լուր չեմ հայտնաբերել։ Որևիցե տեղ ես չեմ արձանագրել, որ ՀՀ ղեկավարությունը, կառավարության ղեկավար կազմից որևէ պաշտոնյա ասել է կամ Ռուսաստանի Դաշնության բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեր նշած արտգործնախարարը, մասնավորապես, ասել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստվում է ռուսական դպրոցներ բացել», - հայտարարել է նախարարը՝ նշելով, որ նման լուր չի կարդացել որևիցե տեղ և խնդրել հղումն ուղարկել։


«Մի քիչ այլ կերպ է եղել, որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսևորել և այլն հավանաբար եղել է։ Նախարարությունը, մենք պարոն Լավրովի հետ որևիցե շփում չենք ունեցել։ Իրոք, ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության՝ հասկանալու համար ինչի մասին է գնում խոսքը։ Եկեք ծանոթանանք, հասկանանք», - ասել է նա՝ հավալելով, որ այս պահին նման հարց օրակարգում չկա։


«Վստահ եղեք, այս պահին նման հարց չունենք օրակարգում», - նշել է նախարար Դումանյանն ու հավելել, որ պետք չէ այս հարցում առանձնացնել միայն ռուսաց լեզուն։


«Այո, մենք հետաքրքրված ենք օտար լեզուներով, մենք կարծում ենք՝ ինչքան շատ օտար լեզուներ իմանանք, այդ թվում՝ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի լեզվի հետ կապված պոպուլյարիզացիայի խնդիր, այո, դա կարևորում ենք։ Եվ որքան շատ լեզու իմանանք, այնքան մենք ավելի ճկուն ու ինֆորմացված կլինենք, ավելի ազատ կլինենք… Մի ֆիքսվեք միայն ռուսաց լեզվի վրա, այո, մեզ անհրաժեշտ է ռուսաց լեզու իմանալ։ Թե ինչ ձևով մենք ռուսաց լեզուն կկատարելագործենք, այլ խնդիր է։ Դպրոց բացել, չբացել, փակել․․․ նման հարց այսօր օրակարգում մենք չունենք։ Բայց ցանկություն ունենք օտար լեզուները զարգացնել», - հայտնեց Վահան Դումանյանը: