24.11.2024
Կառավարության որոշմամբ սահմանվեց ձմեռային զորակոչի ժամանակացույցը
prev Նախորդ նորություն

Աշոտյանը ոստիկանությունից գրություն է ստացել, որը «ո՛չ հրավեր է, ո՛չ ծանուցագիր»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին հոկտեմբերի 6-ին կատարած ֆեյսբուքյան գրառման համար հրավիրել են ոստիկանության Էրեբունու բաժին։ Գրառման մեջ եղել են «կապիտուլյանտ վիժվածք», «հողատու», «դավաճան» որակումները։


Աշոտյանը գրառում է արել՝ նշելով, որ շոուն շարունակվում է.


«Առավոտյան մի այսպիսի գրություն են ուղարկել ոստիկանությունից, որը ոչ հրավեր է, ոչ ծանուցագիր։


Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կարգ նախատեսված չի։


Բլանկի վրա նշված համարով փաստաբանիս կապվել չհաջողվեց, ուստի այստեղ գրեմ, մեկ է կարդում են։


Հասկանալով, որ այս ամբողջ աբսուրդը ոչ թե ոստիկանության, այլ հողատուի մեղքով է, ես բացարձակ խնդիր չունեմ նրանց հանդիպելու, բայց այսօր ու այդ ժամին ինձ հարմար չէ։


Ուստի անմիջապես կապվեք կա՛մ իմ, կա՛մ իմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ այդքան բաղձալի հանդիպումը կազմակերպելու համար։


Տեղադրում եմ նաեւ իմ այն գրառումը, որից այդքան նեղվել է հողատուն»,- գրել է նա։