24.11.2024
Վարչապետը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ է նշանակել
prev Նախորդ նորություն

Կառավարության որոշմամբ սահմանվեց ձմեռային զորակոչի ժամանակացույցը

Կառավարության հոկտեմբերի 21-ի նիստում ընդունված որոշմամբ սահմանեց ձմեռային զորակոչի ժամանակացույցը:


Համաձայն որոշման՝ հայտարարվում է 2021 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:


Խոսքը նաև այն քաղաքացիների մասին է, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:


«Որոշվել է 2021 թվականի ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:


Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ»,- ասված է հիմնավորման մեջ: