10.10.2024
Իշխանության ձեռագիրն է՝ կայացնել խայտառակ որոշում, հետո հերոսաբար վերացնել այն. ԼՀԿ-ական
prev Նախորդ նորություն

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը նաև ՌԴ ղեկավարության առաջնահերթություններից է. դեսպան

Հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձի հարցն առաջնահերթություններից է, այդ թվում Ռուսաստանի ղեկավարության և մեր խաղաղապահ անձնակազմի աշխատանքի առումով: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։


Նա նշեց, որ դա հեշտ լուծվող հարց չէ, բայց աշխատանքները տարվում են և անգամ որոշակի հաջողություններ են գրանցվում: Անդրադառնալով ապրիլի 2-ին ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների սպասվելիք հանդիպմանը և հարցին, թե հնարավոր է գերիների վերադարձի հարցում ինչ-որ տեղաշարժ լինի, դեսպանը համոզմունք հայտնեց, որ հետագայում ևս կարվի ամեն բան, որպեսզի այս հարցը լուծվի ու լուծվի հնարավորինս շուտ։


«Տրամաբանական մոտեցում է «բոլորը բոլորի դիմաց փոխանակումը»։ Արվում է ամեն հնարավորը, և կարծում եմ՝ այո, հանդիպումների ընթացքում այս թեման ևս կքննարկվի», - շեշտեց ՌԴ դեսպանը:


Սերգեյ Կոպիրկինն անդրադարձավ նաև հայ-ռուսական համագործակցության պաշտպանության բնագավառում՝ նշելով, որ երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև համագործակցությունը շատ սերտ ու ինտենսիվ է ու լիովին արտացոլում է այն ռազմավարական, դաշնակցային բնույթը, որը կապում է Հայաստանին ու Ռուսաստանին.


«Այս համագործակցությունը բխում է անվտանգության ոլորտում այն իրողություններից ու կարիքներից, որոնք այսօր կան», -  հավելեց դեսպան Կոպիրկինը:


 

Հնարավոր է Հայաստանում արտադրվի «Սպուտնիկ-V» պատվաստանյութը
Հաջորդ նորություն next
 Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները
10.10.2024
Պուտինն ընդլայնել է Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի հնարավորությունները