23.11.2024
Վարչապետը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ է նշանակել
prev Նախորդ նորություն

Իշխանության ձեռագիրն է՝ կայացնել խայտառակ որոշում, հետո հերոսաբար վերացնել այն. ԼՀԿ-ական

Երեկ կառավարությունը որոշում ընդունեց վերանայել պետական գնումների շրջանակներում 100% բանկային երաշխիքների պահանջը՝ կտրուկ նվազեցնելով այն և սահմանելով երաշխիքի անհամեմատ ցածր շեմեր՝ գնման գումարից կախված: Այս մասին հիշեցնում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ շարունակելով.

«Ակամայից հիշեցի, որ երբ ես և «Լուսավոր Հայաստանի» իմ այլ գործընկերներ ԱԺ-ում, մասնավորապես՝ Կառավարության հետ հարց պատասխանի ժամանակ, բարձրացնում էինք այդ հարցը, որ դա դժվար հաղթահարելի պահանջ է փոքր և միջին բիզնեսի համար և պետք է այն վերանայել, Վարչպետը մեզ մեղադրեց «նախկին ատկատչիկների» շահերը սպասարկելու մեջ:

Հիմա ինձ մոտ հարց է ծագում՝ իշխանությունը վերջապես բանկային երաշխիքի պահանջը վերանայելով՝

1.արդյո՞ք ինքն է սկսել սպասարկել իր իսկ նշած «նախկին ատկատչիկների» շահերը, թե՞

2.արդեն իսկ լուծել է «նախկին ատկատչիկների» հարցը և ձևավորել է իրեն յուրային «ատկատչիկներ», թե՞

3.վերջապես հասկացել է նախկին իր իսկ որոշման խիստ բացասական ազդեցությունը փոքր և միջին բիզնեսի վրա, համոզվել է մեր իրավացի լինելու մեջ և որոշել է շտկել իր սխալը, սակայն ընտրությունների նախաշեմին ներկայացնելով այն որպես ժեստ մեր տնտեսավարողներին:

Արդեն իսկ ձեռագիր է դառնում իշխանության համար՝ նախ կայացնել խայտառակ որոշումներ, հետո հերոսաբար վերացնել դրանք, ներկայացնելով հանրությանը, թե տեսեք՝ ինչեր ենք անում ձեր համար:

Չգիտես ծիծաղե՞ս, թե՞ լացես»,- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում: