22.11.2024
ՌԴ-ը ու Իրանը Սիրիայում. Ի՞նչ կապ ունի այստեղ Հայաստանը
prev Նախորդ նորություն

Բրյուսելի ահաբեկչություններ. Իրական «հերոսները» ինչպես միշտ ստվերում են

Աշխարհը քննարկում է 2016թ.-ի մարտի 22-ին Բրյուսելում տեղի ունեղած ահաբեկչություններն ու մտահոգվում, ցնցվում ու խորհում: Մեծ ցավ կա բոլոր զոհվածների, շարքային բելգիացիների համար: Սակայն անհնար է չխորհել, թե ինչի հետ է բախվել Եվրոպան:

Մարտի 23-ին փորձագետ Ալեքսանդր Ռարը հայտարարել է, որ "Իսլամական պետությունը" բազմաթիվ բջիջներ է ստեղծել եվրոպական երկրներում, որոնք հավասարապես զարգացել են և որոշ պահի գործի դրվել: "Իսլամական պետությունը" Ալ-Ղաիդան չէ, դրանք քարանձավային թալիբները չեն, այլ լուրջ ուժ են՝ քվազի-պետության տեսքով, որն իր ցանցն է տարածել ԵՄ-ում, ինչպես նաև ԱՄՆ-ում: Նրանց հնարավորություններն այնպիսին են, որ ի վիճակի են մարտահրավեր նետել Արևմուտքին և դա փաստ է:

Այլ մեկնաբաններ օգտագործում են ահաբեկչական պատերազմ եզրույթը: Համաձայնվելով ձևակերպման հետ՝ չի կարելի չնշել, իսկ ինչու, երբ ՌԴ-ում դպրոցներ էին գերևարվում, թատրոններ, երբ ռուսական քաղաքներում պայթյուններ էին որոտում ոչ ոք Արևմուտքում չէր հայտարարել ահաբեկչական պատերազմի մասին, դրա փոխարեն խոսում էին ՌԴ-ում մարդու իրավունքների և ազատությունների մասին:

Պատերազմը սկսվել է ոչ թե Փարիզում կամ Բրյուսելում, այլ համաշխարհային քաղաքակրթությանը պատերազմ է հայտարարել Արևմուտք, երբ ռմբակոծում էր Հարավսլավիան և տարանջատեց Կոսովոն և Մետոխիան՝ այնտեղ ստեղծելով ծայրահեղականների քվազի-պետություն: Իսկ Լիբիան և Մերձավոր Արևելքն ու այսօրվա ահաբեկչություններն Եվրոպայում՝ այդ պատերազմի շարունակությունն են: Սկսվել է այն ՌԴ-ում, երբ Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և այլ երկրներից, Արևմուտքի լուռ համաձայնությամբ միլիարդավոր դոլարներ են ուղղվել Հյուսիսային Կովկասում վահաբիզմի տարածման համար:

Զենքի մեծ խմբաքանակներ և գումարներ էին ուղղվում ազատ իչկերիացիների աջակցման համար, գործուղվում էին թուրքական բանակի իբր պահեստազորի զինվորականներ, Բոզ Գուրտից ֆաշիստներ և այլն: Սակայն ՌԴ-ը ժամանակին կանխեց այդ օջախը Հյուսիսային Կովկասում: Չնայած դա իսկական խալիֆայություն էր՝ Սիրիայից և Իրաքից ավելի վաղ: Այն ուղղակի անվանում էին Իմարաթ Կովկաս:

Պետք է նշել, որ Արևմուտքի աճեցրած այդ հանցագործների առաջին հարվածներն իր վրա է վերցրել ՀՀ-ը ու Լեռնային Ղարաբաղը 1990-94թթ.-ին: Դրա մասին լռում են, սակայն հայկական ինքնապաշտպանական ուժերի դեմ պայքարել են իչկերիացիներ և աֆղան-թալիբներ, թուրքական զինվորականներ և ֆաշիստներ:

Եվրոպացիները պետք է խորհեն, թե ովքեր են նրանց իրական դաշնակիցները: Միթե Թուրքիան, որը պետական մակարդակով խրախուսում է ահաբեկչությունը՝ սկսած Ղարաբաղից կամ Հյուսիսային Կիպրոսից, շարունակելով մինչև Բալկաններ՝ Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո և Մետոխիա, իսկ այժմ նաև իր քաղաքացի քրդերի դեմ, ինչպես նաև Սիրիայի ու Իրաքի: ՆԱՏՕ-ի ղեկավարության կողմից հանդուրժողականությունը Թուրքիայի այդ գործողությունների հանդեպ չի խոսում այն մասին, որ Թուրքիան իրականացնում է ՆԱՏՕ-ին ու ԱՄՆ-ին ձեռնտու քաղաքականություն:

Լռեցվում է այն փաստը, որ բրյուսելյան ահաբեկչություններից մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում էր, որ Թուրքիան իր վրա է ընդունում միջազգային ահաբեկչության հարվածները, Եվրոպան նույնպես կարող է զոհ դառնալ այդպիսի հարվածների և նշում էր ահաբեկչության կոնկրետ տեղը՝ Բրյուսել:

Ժամանակն է, որ Արևմուտքը հայտարարի, որ Թուրքիան պետական ահաբեկչությունը որպես արտաքին քաղաքական միջոց օգտագործող երկիր է: Եվ թող ոչ ոքի չխաբի այն փաստը, որ վերջերս Անկարայում և Ստամբուլում նույնպես ահաբեկչություններ են տեղի ունեցել: Թուրքիայի առջև հարցեր դնելու ժամանակը եկել է ոչ միայն Եվրոպայի, այլ ամբողջ աշխարհի համար: