19.04.2026
Դատախազների միջազգային ասոցիացիայի Գործադիր կոմիտեի նիստը 2028-ին կանցկացվի ՀՀ-ում
prev Նախորդ նորություն

ՀՀ փրկարար ծառայությունը ներկայացրել է ճանապարհների վիճակի վերաբերյալ ամփոփագիր

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։


Վարդենյաց լեռնանցքը, Սյունիքի մարզի Գորայք-Զանգեր, Վայոց ձորի մարզի Սարավան - Զանգեր ավտոճանապարհները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի՝ Վարդաղբյուր բնակավայրի հատվածները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։


Վարորդներին հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն կցորդով բեռնատարների համար։

Պատրաստ ենք եղբայրաբար կիսել Հայաստանի եզդիական համայնքի հոգսերը. Փաշինյան
Հաջորդ նորություն next