25.11.2024
Նախարարն ու ԳՇ պետը հետևել են բանակային զորամիավորման ստորաբաժանումների զորավարժությանը
prev Նախորդ նորություն

52%՝ դրական, 34%՝ բացասական. ԱԺ-ի արտաքին քաղաքականության հանրային գնահատականը. հարցում

Հաշված օրեր անց՝ ապրիլին 9-ին, լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, ինչպես նաև ամփոփվում է Ազգային Ժողովի աշխատանքի մեկ տարին:


Այս երկու իրադարձությունները շատ կարևոր են, քանի որ պետական համակարգն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի: Հենց այս մասին էլ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը:


Ինչպես նշեց Աարման Ղուկասյանը, «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբը 2017թ.-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ծրագրերի մոնիթորինգ է անցկացրել՝ այդ ուժերի արտաքին քաղաքականության հիմնական ուղղվածությունների վերաբերյալ:


«Մեկ տարվա ընթացքում ԱԺ-ի աշխատանքների առավել հիշարժան իրադարձություններն էին «Ելք» խմբակցության ներկայացրած Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծը և ԵՄ-ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրի ստորագրումը: Խորհրդարանը երկու դեպքերի համար լսումներ է անցկացրել: Խորհրդարանը նաև վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին և ՀԱՊԿ-ի անդամ-երկրների զինվորական նշանակության զինված կազմավորումների և բեռների տեղափոխման ոլորտում համաձայնագրերը», - ասաց Ղուկասյանը:


Ծովինար Կոստանյանն ընդգծեց, որ պատգամավորների ճնշող մեծամասնությունը չի աջակցել «Ելք» խմբակցության` Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ի հետ դադարեցնելու մասին նախագծին, ապա հավելեց. «Մեր հասարակական ակումբը խորհրդարանի մեկ տարվա աշխատանքի արդյունքների հիման վրա անցկացրել է հարցում՝ պարզելու ՀՀ քաղաքացիների կարծիքը Ազգային ժողովի արտաքին քաղաքականության ուղղության վերաբերյալ: Հարցումն անցկացվել է Երևանի և մարզերի մոտ 600 քաղաքացիների շրջանում»:



Հարցման արդյունքում «Ժողովրդի ձայնը» պարզել է, որ խորհրդարանի վերջին մեկ տարվա աշխատանքը հարցման մասնակիցների 52%-ի կարծիքով դրական է, 34%-ը գտնում է նգահատում է բացասական, իսկ 14%-ը չեզոք դիրքորոշում է հայտնել: Այս մասին շեշտեց Արման Ղուկասյանը և ներկայացրեց հարցվածների գնահատականները՝ Ազգային ժողովի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ. «Նրանց 67%-ի կարծիքով այն ռուսամետ է, 12%-ը համոզված է, որ խորհրդարանն ունի արևմտամետ ուղղվածություն, իսկ 21%-ը համարում է, որ այն ոչ մի ուղղվածություն չունի»:



Հարցաշարում ներառված է եղել նաև առանձին քաղաքական կուսակցությունների և դրանց արտաքին քաղաքականության ուղղությանը վերաբերող հարց: Ինչի մասին մանրամասներ ներկայացրեց Ծովինար Կոստանյանը. «Թե ո՞ր քաղաքական կուսակցության աշխատանքն է առավել դուր գալիս, ելնելով վերջիններիս վարած արտաքին քաղաքականությունից, հարցման մասնակիցների 47%-ն դրական է գնահատել Հանրապետական կուսակցության վարած արտաքին քաղաքականությունը, 31%-ը՝ «Ծառուկյան» դաշինքինը, 10%-ը՝ ՀՅԴ-ինը, իսկ 12%-ը հավանում է «Ելք» խմբակցության վարած արտաքին քաղաքականությունը»:



Իսկ թե մասնավորապես, ինչպե՞ս են հարցման մասնակիցները գնահատել այն, որ խորհրդարանում «Ելք» խմբակցության կողմից հաճախ է ներկայացվել հակառուսական նախագծեր, Կոստանյանի փոխանցմամբ՝ հարցման արդյունքները ցույց են տվել հետեւյալը. «Քաղաքացիների 64%-ը բացասական է վերաբերում այդ նախագծերին, 28%-ը` չեզոք և միայն 8%-ն է դրական արձագանք տվել այս հարցին»:



Ամփոփելով անցկացված հարցման արդյունքները՝ բանախոսներն ասուլիսի վերջում առանձնացրեցին չորս կետ, ըստ որի՝


• Ազգային ժողովի արտաքին քաղաքականությունն ունի ռուսամետ ուղղվածություն:


• Հարցվողների մեծ մասը դրական է գնահատել խորհրդարանի մեկ տարվա աշխատանքը:


• Հարցման մասնակիցների մեծ մասն աջակցում է Հանրապետական կուսակցության արտաքին քաղաքականությանը:


• Հարցվողների մեծ մասը բացասական է վերաբերում «Ելք» խմբակցության հակառուսական նախագծերին: