27.11.2024
«Ծառուկյան» դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյան
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյան. Ժողովուրդը ինչ ընտրել է, նա էլ պետք է ստանա

«Ծառուկյան դաշինքի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ մեկից ու հատկապես ժողովրդից հիասթափված չէ: Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ բոլորից շնորհակալ է, իսկ նրանք, ովքեր իրենց ձայն չեն տվել, պետք է իմանան, թե առաջիկա հինգ տարիներին ումից պետք է պահանջեն կամ ում բողոքեն.

«Ոչ մեկից հիասթափված չեմ, բոլորին շնորհակալ եմ, իսկ նրանք, ովքեր մեզ ձայն չեն տվել՝ թող գնան ու պահանջեն նրանցից: Եթե 50 տոկոսը իր ձայնը տվել է Հանրապետականին, ապա պետք է հենց այդ կուսակցությունից էլ պահանջեն»,- ասաց նա:

Լրագրողի հարցին՝ ընտրությունները լեգիտիմ համարո՞ւմ է, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ իր աչքով տեսել է՝ ժողովուրդը գնացել է ընտրության, մասնակցել է, հետևաբար.

«Ժողովուրդը ինչ ընտրել է, նա էլ պետք է ստանա: Եթե որոշ բաներ էլ եղել են՝ դա հիմնական արդյունքի վրա չի ազդել»,- շեշտեց նա:


Անդրադառնալով դաշինքի մի քանի պատգամավորների մանդատների հետ կապված խնդրին նա հավաստիացրեց, որ բոլորի հետ էլ աշխատելու են, քանի որ նրանք իրենց թիմակիցներն են ու մեծ գործ են կատարել: Իսկ թե նշված անձիք մանդատները վայր կդնեն, թե ոչ՝ կտեսնենք՝ որոշակիություն կլինի մոտ օրերս: Ի վերջո, հետաքրքրվեցինք լրագրողները, ո՞վ էր մեղավոր այս պատմության մեջ կամ՝ ո՞վ էր բզբզում.


«Ո՞վ է բզբում: Քամիներ եղել են և՛ ձեր կողմից, և՛ ուրիշ կողմից, և՛ մեր թիմակիցների կողմից»,- ասաց Ծառուկյանը:


Նշենք, որ ինքնաբացարկների դիմումները հետ վերցրած պատգամավորները, բացառությամբ Խաչիկ Մանուկյանի, այսօր ԱԺ նիստին ներկա էին: Նրանցից մի քանիսը, մասնավորապես Արարատ Զուրաբյանը, Սերգեյ Բագրատյանը, Նապոլեոն Ազիզյանը, Վահան Կարապետյանը երեկ տեղի ունեցած «Ծառուկյան դաշինքի» ժողովի ժամանակ հայտարարել էին, որ պատրաստ են մանդատը վայր դնել: Արարատ Զուրաբյանն անգամ տեղեկացրել էր, որ ԱԺ նախագահի անունով դիմում է պատրաստել:


Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես է գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը՝ արձագանքեց.


«Մարդը նոր է աշխատում՝ թող աշխատի»: