20.04.2025
ԼԳԲՏ համայնքի դրոշը Երևանի սրտում. Մեծ Բրիտանիայի դեսպանատունը՝ քարոզի՞չ (տեսանյութ)
prev Նախորդ նորություն

Ծառուկյանի թիմը հստակեցրեց անելիքն ԱԺ-ում. Ըստ Էնֆիաջյանի՝ որևէ խնդիր ներսում չունեն

«Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավարը վեցերորդ գումարման Ազգային Ժողովում կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Խմբակցության քարտուղարի պաշտոնում կշարունակի մնալ Վահե Էնֆիաջյանը: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Նշենք, որ քիչ առաջ ավարտվեց «Ծառուկյան» դաշինքի ժողովը, որի ժամանակ որոշումներ են կայացվել նաև ԱԺ-ում այլ պաշտոնների մասով:

Այդպես, դաշինքից ԱԺ փոխնախագահ կլինի Միքայել Մելքումյանը, երեք հանձնաժողովները կղեկավարեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Բոստանջյանը և Վարդեւան Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է մանդատների շուրջ սկանդալին, ապա Վահե Էնֆիաջյանը նշեց.

«Ժողովի ժամանակ քննարկվել են ներքին հարցեր, բայց մեկ բան կարող եմ ասել հստակ՝ մեր ներսում որևէ խնդիր չունենք, որևէ խնդրահարույց իրավիճակ գոյություն չունի: Մնացածի մասին ժամանակի ընթացքում կտեղեկանաք»:

Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահ. ՀՀԿ-ն հրապարակեց անունները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար