1.04.2025
Բաքվում քննարկում են․ պայմանագիրը պետք չէ, Հայաստանը կատարում է Ադրբեջանի բոլոր պայմանները
prev Նախորդ նորություն

Ինչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին. ՄԱՄՈՒԼ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակը» գրում է․


"Երեկ Ազգային ժողովում լրագրողները նամակ փոխանցեցին Նիկոլ Փաշինյանին` պահանջելով վերաբերմունք հայտնել օրերս ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի եւ Tribune.am կայքի ղեկավար Հռիփսիմե Ջեբեջյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։ Դիմումի տակ 161 լրագրողի ստորագրություն կար, որոնք պահանջում են պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձեւավորել եւ անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ անել։


Իսկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը սկսելուն պես լրագրողներն իրենց օթյակում ապակիներին սեղմած պահեցին պաստառներ՝ «Անդրանիկ Քոչարյան, շուրթերդ մաքրիր» գրությամբ։ ՊՊԾ աշխատակիցները քաշքշելով դուրս բերեցին լրագրողներին օթյակից։ Եվ չնայած ՔՊ-ական որոշ պատգամավորներ հրապարակային քննադատել են Քոչարյանի պահվածքը, սակայն մենք տեղեկացանք, որ խմբակցությունում հարցը չի քննարկվել, հավանաբար սպասում են Փաշինյանի որոշմանը, որ հասկանան՝ էթիկայի հանձնաժողով ստեղծո՞ւմ են, թե՞ ոչ։ Եթե հանձնաժողով ստեղծելու որոշում կայացվի, ապա Ա. Քոչարյանի կողմնակիցներն առաջարկելու են քննության առարկա դարձնել իրենց վարքով աչքի ընկած բոլոր պատգամավորների վարքը, ասենք` Ալեն Սիմոնյանի թքելու, Քոչարյանին քննադատող Քրիստինե Պողոսյանի՝ ընդդիմադիր լրագրողի հեռախոսը խլելու եւ վիրավորելու պատմությունները, Արթուր Հովհաննիսյանի` Էդգար Ղազարյանին ուղղված ականջ կտրելու սպառնալիքները եւ այլն"։


«Հրապարակը» գրում է․


"Իրավապահ համակարգի մեր աղ­բ­յուր­ներից տեղեկացանք, թե ինչ է սպասվում Հովիկ Աղազարյանին եւ Տարոն Մարգարյանին, որոնց խորհրդարանն այսօր կզրկի պատգամավորական անձեռնմխելիությունից` բավարարելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությունը։ Որքան էլ զարմանալի է, Փաշինյանի գրպանային իրավապահներն ավելի խիստ պատիժ են նախատեսել երբեմնի ՔՊ-ական Աղազարյանի նկատմամբ: Որոշել են նրա նկատմամբ քրեական վարույթի ընթացքում տնային կալանքի որոշում կայացնել, որպեսզի մեկուսացնեն Աղազարյանին, զրկեն խոսելու եւ ԱԺ նիստերին մասնակցելու հնարավորությունից:


Իսկ Երեւանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանի դեպքում, հավանաբար, կկիրառվի վարչական վերահսկողություն։ Չնայած Աղազարյանը երեկ կաշվից դուրս եկավ, որ Նիկոլ Փաշինյանի հետ վերջնականապես չխզի կապերը, եւ ամեն ինչ արեց, որ իր պահվածքով ցույց տա, թե շարունակում է հոգով նիկոլական մնալ, ու ամբիոնից պարբերաբար գովերգում էր Փաշինյանին` նախկինում կայացրած բարդ որոշումների համար, սակայն դա էլ նրան չի փրկի"։


 


 

Բաքուն հայ-ադրբեջանական բանակցությունները տապալելու նոր քայլի է գնացել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն