2.04.2025
Ինչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

Բաքուն հայ-ադրբեջանական բանակցությունները տապալելու նոր քայլի է գնացել

Պաշտոնական Բաքուն հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը տապալելու և իրադրային սրման հերթական քայլին է գնացել:


Մասնավորապես նախագահի պաշտոնական ներկայացուցչի շուրթերով կոչ է արվել` արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը, որովհետև այդ հնարավորությունը հավերժ չէ:


Պարզ ասած, Ադրբեջանից ասում են, որ չեն պատրաստվում սպասել մինչև 2026-27 թվականները, երբ ՀՀ-ում սահմանադրություն կփոխեն, ուղիղ հասկացնելով, որ իրենց նախապայմանների չկատարման պարագայում բանակցված փաստաթուղթն առոչինչ կդառնա:


Ադրբեջանից հնչող այս ուլտիմատումն անուղղակի հաստատում է այն կանխատեսումները, որը վերջին մեկ շաբաթվա ընթացքում, սահմանագծին հրադադարի ռեժիմի խախտումները Բաքվի շտապողականության հետ են կապված և Երևանի դեմ որպես ճնշում են գործածվում:


Իսկ ինչո՞վ է զբաղված հայաստանյան իշխանությունն ու դրա պարագլուխը` հերթական տապալումը արդարացնելու և այլոց դրանում մեղադրելու ավանդական խեղկատակությամբ:


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Մեզ համար ամենից մտահոգիչը պետք է լինեն Իրանի շուրջ զարգացումները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mil.am
31.03.2025
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ են բացել Սյունիքի Խնածախ գյուղի ուղղությամբ. վնասվել է բնակելի տուն