29.03.2025
Երբ կրակում են՝ «վատ բան չի». ՊՆ-ի լեզվով խաղաղություն
prev Նախորդ նորություն

Բաքվում քննարկում են․ պայմանագիրը պետք չէ, Հայաստանը կատարում է Ադրբեջանի բոլոր պայմանները

«Echo Baku» ալիքում կազմակերպված այս քննարկման ժամանակ երկու ադրբեջանցի բանավիճում են, թե պետք է արդյոք Բաքուն ստորագրի համաձայնեցված թուղթը, թե ոչ։


Քննարկման ընթացքում հնչում են բազմաթիվ ուշագրավ ինքնախոստովանական արտահայտություններ, դրանցից մեկը նոյեմբերի 9-ի դրույթների խախտման մասին է, մեկ այլ դրվագում ստորագրմանը դեմ հանդես եկողը ասում է, եթե ստորագրենք Երևան չենք կարող մտնել, «Արևմտյան Ադրբեջան»-ից չենք կարողանա խոսել, նա պնդում է՝ թղթի ստորագրում պետք չի, քանի որ Բաքուն գործընթացի ժամանակ հասնում է առավելագույն արդյունքի՝ դիմացը չստանձնելով որևէ պարտավորություն։ Իսկ ով կողմ է, ասում է, որ հետո ՀՀ-ում իշխանություն կփոխվի, իսկ իրենք արդեն լավ ձեռքբերումներ ունեն, բացի այդ նա դիտում է տնտեսական էքսպանսիան որպես միջոց Հայաստանի հարցերը լուծելու (մի թեթեւ քիչ է ատում էլի հայերին):


Այս քննարկումից հետո հաղորդավարը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «...Ադրբեջանին իսկապես խաղաղ պայմանագիր պետք չէ. մենք կարող ենք սուրճ պատվիրել և հանգիստ դիտել, թե ինչպես է Հայաստանը կատարում Ադրբեջանի բոլոր պայմանները․․․»։


Փորձագետ Տաթևիկ Հայրապետյան

Ինչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները