23.11.2024
Վարչապետ. Կառավարությունը նպատակադրել է 2017-ին ապահովել 3,2% տնտեսական աճի մակարդակ
prev Նախորդ նորություն

«Վերադարձ օպերացիա». հող է նախապատրատվում Ծառուկյանի վերադարձի համար

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ արդեն հասունացել է Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերդառնալու ժամանակը: Ավելին, նա վստահ է, որ վերադարձից հետո Ծառուկյանը եւ «Բարգավաճ Հայաստանը» քաղաքականության մեջ հանդես են գալու արմատական դիրքերից: Այս մասին «Աազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով առաջիկայում հայտարարությամբ հանդես կգա հենց ինքը՝ Գագիկ Ծառուկյանը:

Զոհրաբյանն իր խոսքի սկզբում բացատրեց Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու պատճառները եւ ներկայացրեց հիմնավորումներ, ապա ամեն կերպ փորձեց հիմնավորել եւ ապացուցել, որ Հայստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի, քաղաքականություն վերադարձն անհրաժեշտություն է: Նա նաեւ նշեց, որ պատրաստ է կուսակցության նախագահի եւ խորհրդի նախագաի պաշտոննները զիջել Գագիկ Ծառուկյանին, եթե նա որոշի վերադառնալ ակտիվ քաղաքականություն: «Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու ժամանակը հասունացել է, քանի որ նրա հեռանալուց հետո ոչ մի էական տեղաշարժ ընդդիմադիր դաշտում տեղի չի ունեցել: Իսկ ժամանակին Ծառուկյանը լքեց ակտիվ քաղաքականությունը, քանի որ իրավիճակն այդպիսին էր: Այլընտրանքը բախումն էր, եւ կայացվեց բավականին խոհեմ որոշում», - ասաց նա:

Այժմ անգամ մամուլի հրապարակումների մեծ մասը Ծառուկյանի մասին է, ասաց Զոհրաբյանը, սակայն չխոսելով այն մասին, թե այդ հրապարակումների որ մասն է դրական, որ մասը բացասական երանգներ պարունակում:

Միեւնույն ժամանակ Նաիրա Զոհրաբյանը չանդրադարձավ այն խնդրին, թե ինչ երաշխիքներ ունեն ընտրողները, երբ Ծառուկյանը վերադարձից հետո, կրկին հանդես գալով արմատական դիրքերից, նույն կերպ չի հեռանա քաղաքականությունից, երբ սրվեն հարաբերություններն իշխանության հետ: Հատկապես, որ առաջիկայում սպասվում են խորհրդարանական ընտրություններ: «Մենք ակտիվորեն մասնակցելու ենք խորհրդարանական ընտրություններին», - ասաց նա՝ հավելելով, որ եթե կեղծվեն խորհրդարանական ընտրությունները, պետք է սպասել հետընտրական զարգացումներ:

Նարիա Զոհրաբյանը նաեւ դժվարացավ նշել, թե երբ իր ապագա քաղաքական գործունության մասին հստակություն կմտցնի Գագիկ Ծառուկյանը, սակայն հավելեց, որ դա պետք է տեղի ունենա մինչեւ առաջիկա խորհրդարանական ընտրություներ: «Դե իհարկե մինչեւ խորհրդարանական ընտրությունները որոշակիություն կլինի», - ասաց նա:

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը 2015 թվականի փետրվարին հեռացավ ԲՀԿ-ից ու քաղաքականությունից՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հայտնի ելույթից հետո, որում Ծառուկյանին անվանեց «չարիք»։ Հեռահար այդ հակամարտությունը սկիզբ էր առել այն բանից հետո, երբ գործարար-կուսակցապետը կրկնեց այդ պահին իր քաղաքական գործընկեր Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանափոխության անհրաժեշտության պահանջը: Սերժ Սարգսյանի պատասխանը կոշտ էր ու իրեն երկար սպասեցնել չտվեց:

Տևական ժամանակ է, ինչ շրջանառվում են Ծառուկյանի վերադարձի մասին լուրերը, իսկ մի քանի օր առաջ նրա տան դիմաց ակցիա էր կազմակերպվել, որի մասնակիցները պահանջում էին նրա վերադարձը մեծ քաղաքականություն: Վերջերս Գագիկ Ծառուկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտատարեց, որ քաղաքականության էջն իր համար փակ է, բայց հարկ եղած դեպքում կարող է բացել: Այս հայտարարությունից հետո մամուլը գերթե ամեն օր գրում է Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունների եւ ժամկետների մասին: