23.11.2024
Մամուլի տեսություն. Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը վրդովվեցրել է ՀՅԴ-ին
prev Նախորդ նորություն

Վարչապետ. Կառավարությունը նպատակադրել է 2017-ին ապահովել 3,2% տնտեսական աճի մակարդակ

Ազգային Ժողովն այսօր մեկնարկեց 2017 թվական պետական բյուջեի քննարկումները գլխադասային հանձնաժողովներում: Ներկայացնելով կառավարության մոտեցումները հաջորդ տարվա ամենագլխավոր ֆինանսական փաստաթղթի նկատմամբ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հավաստիացրեց, որ հարկատուներից հավաքագրված գումարները ծախսվելու են նպատակային, արդյունավետ և խոստացավ, որ արդյունքները լինելու են տեսանալի հանրության համար:

«Կառավարությունը նպատակադրել է 2017 թվականին ապահովել 3,2% տնտեսական աճի մակարդակ: Նշված ցուցանիշին մեզանից բավական ջանքեր կպահանջի, բայց վստահեցնում եմ՝ ամեն ինչ անելու ենք դրան հասնելու համար»,- նշեց նա:

Ըստ վարչապետ Կարապետյանի, վերջին երկու տարիներին Հայաստանի տնտեսություն ներթափանցած ցնցումները պայմանավորված են ՌԴ տնտեսության անկմամբ և տրանսֆերտների նվազմամբ և դրանով պայմանավորված հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է հակացիկլիկ, որը բերել է պետպարտքի ավելացման: Կառավարության խնդիրն է, ընդգծեց նա, բոլոր անհրաժեշտ քայլերը կատարել, որպեսզի մակրոտնտեսական կայունություն ապահովվի և նվազող բյուջեի միջոցով պարտքի կայունցում արձանագրվի

«Թափանցիկ գործելակերպով, մոտեցումները հարկատուների բյուջեի մուտքերը պետք է օգտագործել խնայողաբար, նպատակային, արդյունքները՝ տեսանելի հանրության համար: Կոշտ քաղաքականությամբ կփորձենք չունենալ դեֆիցիտի աճ, բիզնեսը մաքսիմալ չենք ճնշի, որպեսզի կարողանան վերարտադրվել և հնարավոր լինի ստեղծել նորմալ պլատֆորմ՝ ավելի աշխույժ տնտեսական աճ ապահովելու համար»,-հավելեց Կարեն Կարապետյանը: