23.11.2024
«Վերադարձ օպերացիա». հող է նախապատրատվում Ծառուկյանի վերադարձի համար
prev Նախորդ նորություն

Ֆիննախ. Ես զոհաբերել եմ թոշակների և աշխատավարձերի բարձրացումը

Ես զոհաբերել եմ թոշակների և աշխատավարձերի ապագա բարձրացումը, որովհետև հակառակ պարագայում եկող տարիներին ես կվտանգեի տնտեսական աճը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ 2017 թվականի պետական բյուջեով աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում նախատեսված չէ:

«Ես կարող էի դա կարճաժամկետ անել, սակայն այդ դեպքում արդար ու ազնիվ չէի լինի: Իսկ տնտեսական աճը հնարավորություն էէ տալիս, որ ես պերմանենտ իրենց աշխատավարձերը և թոշակները բարձրացնեմ: Մեկ տարվա խնդիր լուծելով՝ երկարաժամկետ խնդիրը չլուծելը, կարծում եմ, արդարացի չէ»,- պարզաբանեց նա:

Նախարարի խոսքով՝ կարևորը կայունություն ապահովելն է։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ԱԺ-ում, 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ կառավարությունը նպատակադրվել է 2017 թվականին ապահովել 3,2% տնտեսական աճի մակարդակ: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ 3.2 տոկոս տնտեսական աճը լրիվ իրատեսական է: