Թուրքիայի 9 նահանգներում գյուլենականների դեմ գործողությունների շրջանակներում 15 բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել։Անկարայի դատախազության տարածած հայտարարության մեջ նշվել է, որ գյուլենականների դեմ հետաքննության շրջանակներում 16 սպայի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։«Գործողությունների ժամանակ ձերբակալվել են 15 սպա, իսկ մեկին հայտնաբերելու աշխատանքները շարունակվում են»,–նշվել է հաղորդագրության մեջ։