ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի Տավուշի մարզում վերջերս իրականացրած փաստահավաք աշխատանքների զեկույցն անգլերենով:"Փաստերով է հաստավում, որ Կառավարության հայտարարած, այսպես կոչված, դելիմիտացիայի կամ սահմանազատման գործընթացը սկզբունքային առումով հակասում է դրա միջազգայնորեն հաստատված էությանը։ Զեկույցն ուղարկվելու է միջազգային կազմակերպությունների, որտեղ փաստերով ցույց են տված Տավուշի սահմանային գյուղերում այս գործընթացի հետևանքները, մարդկանց անվտանգության ու իրավունքների համար իրական վտանգները",- գրել է Թաթոյանը: