19.06.2025
Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժած ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան
04.07.2024
Լոռիում և Տավուշում ջրհեղեղից տուժած ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան

Հայաստանի կառավարության հուլիսի 4-ի որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տուժած ընտանիքները սոցիալական աջակցություն կստանան: Ըստ որոշման ՝ զոհվածների ընտանիքների դեպքում օգնությունը կկազմի 1 մլն դրամ, Իսկ Ալավերդի և Այրում բնակավայրերում տուժած ընտանիքի յուրաքանչյուր անդամի դեպքում ՝ 60 հազար դրամ: 40.000 դրամ օգնություն կստանա Տավուշի մարզի Թումանյան, Փամբակ, Տաշիր, Ստեփանավան, Գյուլագարակ համայնքներում և Նոյեմբերյան համայնքներում, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավա, Հաղթանակ, Պտղավան բնակավայրերում, Իջևան և Դիլիջան համայնքներում տուժած ընտանիքի յուրաքանչյուր անդամ: Նախնական կանխատեսման համաձայն ՝ սոցիալական աջակցություն կտրամադրվի ընտանիքի շուրջ 250 854 անդամի: Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի շուրջ 48 միլիոն դրամ: Աջակցությունը կտրամադրվի անկանխիկ: Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում տեղի են ունեցել ջրհեղեղներ, ինչը հանգեցրել է նյութական հսկայական կորուստների, ճանապարհների և կամուրջների փլուզման: Ջրհեղեղի հետևանքով զոհվել է 4 մարդ: