Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեցին: Այս որոշումը քիչ առաջ հրապարակեց Բարձրագույն դատական խորհուրդը: ԲԴԽ-ին միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Աննա Դանիբեկյանին: Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով: