10.07.2026
Ընտանիքի անդամների թիրախավորումը չի կարող մեզանում տեղ ունենալ. Վահան Կոստանյան
27.01.2020
Ընտանիքի անդամների թիրախավորումը չի կարող մեզանում տեղ ունենալ. Վահան Կոստանյան

Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան հրապարակմանը, որը մեծ հանրային արձագանք է ստացել: Հենրիկ Հարթենյանը Facebook-ում իր էջի «Սթորի» բաժնում տեղադրել է Սարա Թովմասյան անունով աղջկա Facebook-յան էջի «սքրին»-ը՝ գրառելով. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Սա տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյան-ՍԴ նախագահ Հրայր Թովմասյան հեռակա բանավեճի ֆոնին, որի պատճառով նաև այն մեծ հանրային արձագանք ստացավ: Այնուհետև պարզվեց, որ դա Հրայր Թովմասյանի աղջկա էջը չէ, սակայն դեպքն ինքնին շատերի, այդ թվում «Իմ քայլը» բլոկի ներկայացուցիչների զայրույթն է առաջացրել: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր այն իր Facebook-յան էջից: «Երբ ասում ենք` ատելության խոսքը տեղ չունի մեզանում, դա հավասարապես և անգամ առաջին հերթին վերաբերում է ՔՊ անդամներին: Վստահ եմ` կուսակցության ղեկավար մարմինը տեղի ունեցածին կտա անհրաժեշտ գնահատական: Ընտանիքի անդամների թիրախավորումը, ատելության խոսքն ու նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ: #մենքձեզպեսչենք»: Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան», - գրել է Վահան Կոստանյանը: «Իմ քայլը» խմբակցության անդամին քննաատել է նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: ««Իմ քայլը» խմբակցության անդամը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը մատնանշելով այն և գրելով, որ «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»: Սա ոչ միայն ատելության հրահրման սահմանն է անցնում, այլև բարոյականի սահմանը, քանի որ վերաբերում է պաշտոնյայի ընտանիքին: Այսպիսի որակներով անձը ավագանու անդամի մանդատը կրելու իրավունք չունի: Հուսով եմ ավագանու գործընկերներս համարժեք գնահատական կտան այս դրսևորմանը: Հ.Գ. տեղեկացնում են, որ այդ էջում Թովմասյանի դուստրը չէ, իմքայլականը վրիպել է: Բնականաբար չեմ ճանաչում, չգիտեմ: Էական էլ չէ», - ասված է նար Facebook-յան էջում: