Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին նշանակվել է երկրի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան: Նշենք, որ Գոմելաուրին զբաղեցնում է ներքին գործերի նախարարի պաշտոնը: Վարչապետի խոսքով, Վախթանգ Գոմելաուրին այդ պատասխանատու պաշտոնին նշանակվել է համատեղությամբ: VERELQ-ը հիշեցնում է, որ մինչ վերջերս Անվտանգության խորհուրդը գլխավորում էր Լևան Իզորիան, որը նշանակվեց Գերմանիայում Վրաստանի դեսպան: