19.08.2025
Ներկրվել է «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը. ԱՆ
18.10.2021
Ներկրվել է «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը. ԱՆ

Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: «Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում: Նշենք, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին: Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար», - ասված է հայտարարության մեջ: