18.08.2025
Հայաստանը ՌԴ հետ քննարկում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. Գրիգորյան
28.10.2021
Հայաստանը ՌԴ հետ քննարկում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. Գրիգորյան

Հայաստանը Ռուսաստանի Դաշնության հետ քննարկում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշեց, որ հայկական կողմը բազմիցս է նշել, որ պատրաստ է քննարկել հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի հետ, և հարցը քննարկվում է նաև Ռուսաստանի գործընկերների հետ։  «Առավել արդյունավետ կլինի, որ սկսենք այդ աշխատանքները, որովհետև և՛ մենք, և՛ թուրքական կողմը նշել է, որ կան դրական ազդակներ և կարող ենք սկսել հարաբերությունների կարգավորումը», - ասաց նա։ Լրագրողի ճշտող հարցին, թե քննարկվո՞ւմ է Սյունիքով «միջանցքի» տրամադրման հարցը, հատկապես, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հաճախ են դրա մասին խոսում, Գրիգորյանն ասել է, որ չի նկատել որևէ խոսք Թուրքիայի նախագահի կողմից։   «Հայաստանը դեմ է «միջանցքային տրամաբանությանը» և այդ «տրամաբանության» շրջանակում որևէ հարց չի քննարկվում»,- հավաստիացրեց նա։