Ս.թ. սեպտեմբերի 9-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը։ Լաշա Դարսալիան շնորհավորել է դեսպան Աշոտ Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել արդյունավետ գործունեություն։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում առկա բազմաշերտ համագործակցությանը։ Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել սերտորեն աշխատել երկկողմ օրակարգի առաջ մղման ուղղությամբ։