Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբի նիստում, որի ժամանակ հայտարարել է հանրապետությունում ընտրությունների անցկացման օրը։ Ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։