8.06.2026
Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցությանը. ԱԺ նախագահ
01.07.2024
Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցությանը. ԱԺ նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 1-ին ընդունել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին: Ողջունելով զրուցակցին՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է հանդիպման կարեւորությունը եւ նշել, որ Հայաստանը մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանային համագործակցության եւ ինտեգրացիոն գործընթացներին: Լազար Կոմանեսկուն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ նախագահին ընդունելության համար եւ շնորհավորել Հայաստանին կազմակերպության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ Հայաստանի նախագահության օրոք կհաջողվի հասնել կազմակերպության առջեւ դրված նպատակների իրականացմանը: ՀՀ ԱԺ նախագահը Լազար Կոմանեսկուին է ներկայացրել նաեւ Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա իրագործմամբ տարածաշրջանի երկրների համար ընձեռվող նոր հնարավորությունները: Զրուցակիցները քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: