Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում տեղակայված կենտրոնակայան։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունից X-ի միկրոբլոգում։ «Այսօր Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Եղեգնաձորի կենտրոնակայանում ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին։ Վարչապետին ուղեկցում էին Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը»,- նշվում է հրապարակման մեջ։