Առաջ են քաշվելու նոր լուծումներ` ՀՀ-ի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար. նախարար Դեկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Արցախ: Պաշտպանության նախարարն Արցախի ճանապարհին կանգ է առել ՌԴ խաղաղապահ ուղեկալների մոտ և զրուցել խաղաղապահ առաքելություն իրականացող զինծառայողների հետ: 23:09
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը կկայանա Պուտինի նախագահությամբ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը: 18:33
Բարդ ժամանակներում մենք պետք է միահամուռ լինենք. Փաշինյանն ընդունել է Ջորկաեֆ եղբայրներին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում հանդիպել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խորհրդական, Ֆրանսիայի Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: 16:14
Ստեփանակերտում տեղի կունենա Սմերչ հրթիռի ռումբերի ականազերծում Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված Սմերչ համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: 16:13
ՀՀ նախկին երեք նախագահները պետք է ուղերձով աջակցեին Փաշինյանին. Արման Մուսինյան Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին արձագանքը և հավելել. 16:03
ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունները համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում ՀՀ ԱԺ “Բարգավաճ Հայաստան” և “Լուսավոր Հայաստան” խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է՝ 15:51
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնում է Մոսկվա։ Այդ մասին հայտնում են ԱԱԾ-ի մամուլի ծառայությունից: 15:33
Էյֆորիայից դեպրեսիա մեկ քայլ է. Սուրեն Սարգսյան Իշխանափոխությունից հետո շատ էինք լսում «ինքնիշխան» եզրույթը: Էյֆորիկ հոգեվիճակում շատերին թվաց, թե ինքնիշխանությունը ցանկությունով է ձևավորվում: Եթե ուզում ես լինել ինքնիշխան, վերցնում ու լինում ես: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: 15:29
Շոյգուն հայտարարել Է ՀԱՊԿ-ում ռազմական համագործակցության ամրապնդման մասին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից անցկացված միջոցառումներն ամրապնդել են ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: 15:16
Կրեմլում չեն մեկնաբանել Ալիևի խոսքերը Ղարաբաղում նոր միջանցքի մասին Կրեմլում չեն մեկնաբանում Ղարաբաղում նոր միջանցքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը, սակայն ընդհանուր առմամբ տրանսպորտային հարցերը Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների օրակարգում են, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ 15:00
Ինչ է եղել, թող մի 5000 հոգի էլ զոհվեն. Վարդանյանը հարցեր է ուղղել իշխանություններին Աղվան Վարդանյանի խոսքը 2020թ. դեկտեմբերի 1-ին «Սպուտնիկ Արմենիա»-ում կայացած մամուլի ասուլիսում 14:10
Գոռ Գևորգյանը դուրս է գալիս «Իմ քայլ»-ը խմբակցությունից և կլինի որպես անկախ պատգամավոր Սիրելի´ հայրենակիցներ, Վերահաստատում եմ, որ ինձ համար ազգային համերաշխությունն ու միասնությունը, ներքաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են: Այս մմասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգմավոր Գոռ Գեւորգյանը: 13:49
Փաշինյանի գրառումներին չեն համապատասխանում իրականությանը․ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը արձագանքել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին, որոնք վերաբերում էին պատերազմի օրերին իրենց հետ հանդիպումներին և քննարկված թեմաներին։ 13:07
Լեռնային Ղարաբաղում հրադադարը խափանելու փորձեր են նկատվում. Ալիև Լեռնային Ղարաբաղում հրադադարը խափանելու փորձեր են նկատվում։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ 12:54
Գեղամ Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցից հետո դադարեցրել է հացադուլը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ դադարեցնում է հացադուլը։ Գրառման մեջ ասվում է․ 12:25
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 843 նոր դեպք Նոյեմբերի 30-ի դրությամբ՝ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի 2 490 թեստ, որից հաստատվել է հիվանդության 843 նոր դեպք, այսինքն՝ դրական է թեստերի 33,8 տոկոսը։ 11:27
Արայիկ Հարությունյանը ցանկանում է ազգային համաձայնության իշխանություն ձևավորել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել քաղաքական խորհրդակցություններ սկսելու մասին, որոնց նպատակը ազգային համաձայնության իշխանության ձևավորումն է։ Գրառումը՝ ստորև․ 10:58
ՄԻՊ-ը քննադատել է կառավարությանը գերիների հետ վերադարձի հարցում կատարած քայլերի համար Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ ավարտել են այս պատերազմի ընթացքում հայ գերիների՝ զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հետազոտման ու իրավական ձևակերպումների հերթական փուլը: 10:49
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում վնասազերծել են շուրջ հազար պայթուցիկ նյութեր Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ 10:26
Շիրակի փոխմարզպետն աշխատանքից ազատման դիմում է գրել Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ որոշել է հրաժարվել մարզպետի տեղակալի իր պաշտոնից։ 09:44
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստերը վերսկսվում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվելու է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի Facebook-յան էջը։ 09:14