Միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի. ԱԳՆ Ադրբեջանական կողմի հերթական էժանագին սադրանքը գալիս է հաստատելու այն պարզ փաստը, որ միջազգային վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումն այլընտրանք չունի: Հատկանշական է, որ Ադրբեջանը համառորեն խուսափում է նման համակարգի ներդրումից: 23:49
Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Հանդիպմանը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զորակցությունն է արտահայտվել Հայաստանի և Արցախի կառավարություններին՝ Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության արդար պայքարում: 23:39
Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Ղարաբաղում Ռուսական կողմը խոր մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների, ինչպես նաև Մերձավոր Արևելքից բախումներում ահաբեկիչների ավելի ու ավելի լայնամասշտաբ ներգրավման կապակցությամբ: 23:39
Բոլորս հանուն Արցախի, ամեն ինչ հանուն Արցախի, ու մենք կհաղթենք. վարչապետի ուղերձը Արցախը թեկուզ վիրավոր, սակայն, կանգուն է: 23:36
Վարչապետը Պոմպեոյի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հրադադարը խախտելու փաստի վրա Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանն արդեն երրորդ անգամ է, ինչ ոտնահարում է հրադադարի մասին պայմանավորվածությունը և դրանով իսկ արհամարհում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: 18:46
«Սուլթան Մուրադի» զինյալներին Թուրքիան տեղափոխում է ԼՂ հակամարտության գոտի Սիրիայի Ռաս ալ-Այնում ձերբակալված «Սուլթան Մուրադ» ստորաբաժանման զինյալներից մեկը՝ Ամին Իմադ Ամ-Սաիդեն տեսախցիկի առաջ պատմել է, որ ստորաբաժանման անդամները թուրքերի միջոցով, թուրքական ավիաընկերություններով տեղափոխվում են Ադրբեջան, որտեղ ամսական $2000 աշխատավարձ են ստանում: Հարցաքննությունը ցուցադրվել է AlHadath արաբական հեռուստաալիքով։ 17:09
ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ 16:53
Անվտանգության խորհրդի նիստ նախատեսված չէ․ Մանե Գևորգյան ավելի վաղ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները դիմել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով այսօր հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ, որին կմասնակցեն յուրաքանչյուր խորհրդարանական խմբակցությունից լիազորված ներկայացուցիչներ և որտեղ կկարողանանք տեղեկատվություն փոխանակել ու քննարկել այս պահին ստեղծված իրավիճակը: 16:45
ՀՀ ՊՆ-ն և ԳՇ-ն դատապարտում են որոշ քաղաքական շրջանակների փորձերը ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը խստորեն դատապարտում են Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը: 16:20
Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ. Արցախի ՄԻՊ Մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ: Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ 14:59
Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք. Դավիթ Տոնոյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Նախարարի մոտ քննարկվել է իրավիճակը ՀՀ հարավային սահմանին: 14:57
Անհրաժեշտ է ապահովել արյան պաշարների բավարար քանակ. ԱՆ Արյունատվության համար անհրաժեշտ է մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով, երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից մինչև 13:00: 13:48
Հաստատված տվյալներով 17 հայ ռազմագերի է պահվում Ադրբեջանում. ՔԿ Այս պահի դրությամբ հաստատված տվյալներվ 17 հայ զինծառայողներ գտնվում են Ադրբեջանում, երկուսի մասով տվյալները ճշտվում են. հնարավոր է, նրանք խաղաղ բնակիչներ են: 13:35
Կանխարգելիչ գործողությունների արդյունքում թշնամին զգալի վնասներ և կորուստներ ունի. ՊՆ Թշնամին սահմանի տվյալ հատվածում օգտագործում է ԱԹՍ-ներ: 13:02
Ադրբեջանցիները հասանելիություն են ստացել մարդկանց տանը, խանութում տեղադրված տեսախցիկներին Վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները Youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով։ 12:54
Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախ այցելած Ղրիմի կամավորականների միության ղեկավարին Նրանք Արցախում են հումանիտար առաքելությամբ: 12:54
Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Մանուկյան Ընդ որում դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։ 12:06
ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ հակառակորդի ոտնձգության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների: 12:00
ՊԲ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն արդեն հրամանատարական կետում է Եվ լիարժեք կատարում է իր պարտականությունները: 11:56
Ադրբեջանը անօդաչուներով հրետակոծել է Իրանի հետ սահմանային դիրքերը. ՊՆ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ: 11:42
Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ՊԲ-ն հրապարակել է հերթական տեսանյութը 11:01
Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում. նախագահի խոսնակ Մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումը բարեբախտաբար ծանր չէ ու շատ շուտով նա կվերադառնա բանակի շարքեր։ 10:35
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի պաշտպանության նախարարի պաշտոնից Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով և տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա: Ապաքինում եմ մաղթում Ջալալ Անատոլիին և համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության: 09:33
Առ այսօր դեպք չի արձանագրվել ռազմգործողություններում երեխաների ընդգրկվածության մասով. ՄԻՊ Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը, նկատելով սոցիալական ցանցերում երեխաների ընդգրկվածությամբ որոշ լուսանկարների վերաբերյալ շահարկումները և ընդգծելով երեխաների իրավունքների պաշտպանության կարևորությունը, ուսումնասիրություն է կատարել այդ լուսանկարների ծագման ու բովանդակության շուրջ: 09:26
Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ճակատային գծի որոշ ուղղություններում. ՊԲ Առանձին հատվածներում շարունակվել են հրետանային մենամարտեր: 09:09
Գիշերը Արցախի բոլոր բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել Ասկերանի վերին ենթաշրջանում, ընդհանուր առմամբ, կայուն լարվածությունը դեռ պահպանվում է։ 09:05