
Արխիվ - 2020.10.26


Թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ. Հովհաննիսյան
Երեկ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն և առաջանալ որոշ ուղղություններով:
22:54
Ադրբեջանի իշխանությունները որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու. Արցախ
Ադրբեջանի իշխանությունները, ունենալով Թուրքիայի իշխանությունների անվերապահ հովանավորությունը և վարձկան-ահաբեկիչների աջակցությունը, որևէ նպատակ չունեն խաղաղ երկխոսությունը վերսկսելու: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ գրելով.
19:10
Կրակի խտությունը կտրուկ մեծացել է, հակառակորդը կիրառում է նաև տանկեր. ՊՆ
ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է:
18:35
Գրիգորյանը Պատրուշևին ներկայացրել է Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածության հանգամանքը
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հեռախոսազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ի մամուլի ծառայությունից:
18:02
Ադրբեջանի հատուկջոկատայինների կորուստներն էլ արդեն լավ նկատելի են դառնում. ՌազմԻնֆո
Ադրբեջանի հատուկջոկատայինների կորուստներն էլ արդեն լավ նկատելի են դառնում։ Օրինակ՝ դրանց թվում կար նաև փոխգնդապետ, ում մասին ասում են՝ «բրիգադի» հրամանատար էր: Այդ մասին գրել է ռազմական հարցերում մասնագիտացած RazmInfo-ն:
17:31
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատար է նշանակվել
Վաղինակ Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից:
17:03
Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ
Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
16:53
Իվետա Տոնոյանը՝ Ծառուկյանի կողմից խոշոր գումարներ պետբյուջե փոխանցելու մասին
Նման լուրերը շրջանառության մեջ դնողների երևակայության համաձայն դրանք այն գումարներն են, որոնք հայտնաբերվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում անցկացված ստուգումների արդյունքում և մինչ այժմ չեն վճարվել։
16:49


ՀՀ ո՞ր բնակավայրերն են վնասվել թշնամու անօդաչու թռչող սարքերի հարվածներից
Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ՝ խախտելով նաև մարդասիրական հրադադարի երկուստեք պայմանավորվածությունները:
16:01
Ավստրիան դադարեցնում է թուրքական Bayraktar անօդաչուների համար շարժիչների մատակարարումը
Կանադական Bombardier ընկերության «դուստրը»՝ Rotax ընկերությունը, դադարեցրել է շարժիչների մատակարարումը, որոնք կարող են օգտագործվել Թուրքիայում արտադրվող «Bayraktar» անօդաչու թռչող սարքի ստեղծման համար: Այս մասին ասված է ավստրիական Der Standart թերթի հոդվածում, որը հրապարակվել է այսօր՝ հոկտեմբերի 26-ին։
15:04
Ադրբեջանը «Սմերչ»-ից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը:
14:17
Ադրբեջանի կորուստները
14:01
Եվրոպային կներկայացնենք՝ ով է ագրեսորը. Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակությունը կայցելի ԼՂՀ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ: Շուրջ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ:
13:33
Գերմանահայ փաստաբանները պահանջում են պատժել Բաքվին ռազմական հանցագործությունների համար
Գերմանահայ իրավաբանների միությունը դիմել է Գերմանիայի դաշնային դատախազին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու վերաբերյալ քրեական գործ հարուցելու համար:
13:03
Չկա ո՛չ պատերազմի հաղթող, ո՛չ խաղաղության պարտվող. Փայլան
Միակ հաղթողը պատերազմի բարոններն էին:
12:55
Պայթյուններ լսելու դեպքում խուճապի չմատնվել. սակրավորներն աշխատում են Ստեփանակերտում
Այս պահին ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն աշխատում են Ստեփանակերտում և քաղաքի հարակից տարածքում։
12:48

Հաստատվել է կորոնավիրուսի 973 նոր դեպք, 254 մարդ առողջացել է, մահացել 16 մարդ
Հայաստանում հոկտեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 973 նոր դեպք, 254 մարդ առողջացել է: Մահացել է 16 մարդ։ Բացասական թեստերի թիվը 1 228 է: Դրական է կատարված թեստերի 44,2 տոկոսը։
11:48
Թշնամին հրադադարի ռեժիմը խախտեց նաև խաղաղ բնակավայրերում
Քիչ առաջ թշնամին Մարտունի քաղաքի վրա կիրառեց ռազմական ավիացիա, կոպտորեն խախտելով մարդասիրական նպատակներով ձեռք բերված կրակի դադարի մասին պայմանավորվածությունը։
11:30
Հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը
ՀՀ պաշտպանության նախարությունը կարևորում է հրադադարի ռեժիմի պահպանման հստակ պարամետրերի շուտափույթ ներդրումը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդրությամբ ռազմագերիների և պահվող այլ անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակման գործընթացի մեկնարկը:
11:01
Տնտեսությունը պետք է դնել պատերազմական ռելսերի վրա. մարտերը կարող են տևել մինչև գարուն
Արցախյան ճակատում պատերազմը կարող է դեռ երկար տևել, գուցե և ոչ այս կարգի ինտենսիվությամբ։ Հարցը պետությունը, տնտեսությունը պատերազմական ռելսերի վրա դնելն է, ինչը կօգնի շատ ավելի արդյունավետ օգտագործել մեր երկրի առանց այն էլ շատ սուղ ռեսուրսները։ Այդ մասին ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
10:37
Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծմանը. Լավրով
Մոսկվան դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծմանը և կոչ է անում բոլոր արտաքին խաղացողներին ձեռնպահ մնալ ռազմական սցենարի շահարկումից: Այդ մասին հոկտեմբերի 26-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
10:35
Ադրբեջանը հրադադարի մասին պայմանավորվածությունը կոպտորեն խախտեց նաև երրորդ անգամ. Պողոսյան
Մեզ համար այլընտրանք չեն թողել:
10:20


Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է
Բոլոր ուղղություններում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը։
09:39
Ադրբեջանը շարունակում է խախտել՝ հարավարևելյան ուղղությամբ արձակելով 5 հրետանային արկ
Հերթական խախտումը գրանցվեց ժամը 09:10-ի սահմաններում
09:29
Ռուսաստանից հումանիտար օգնության խոշոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան
Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել է դեղորայք, շտապ օգնության ավտոմեքենաներ, սարքավորում եւ այլ ապրանքներ, որոնք անհրաժեշտ են հայ բժիշկներին եւ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:
09:24

Ադրբեջանը սադրանքների համար տեղեկատվական հող է նախապատրաստում - ԱՀ ՊՆ
ՊԲ-ի ստորաբաժանումները խստորեն հետևում են ձեռք բերված պայմանավորվածություններին, իսկ թշնամական կողմի մեղադրանքները ոչ միայն իրականության հետ որևէ առնչություն չունեն, այլև արվել են վերջինիս հետագա սադրանքների համար տեղեկատվական հող նախապատրաստելու համատեքստում:
08:58
Արցախը ողջունում է հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը
Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին:
08:51