Փաշինյանը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ Վարչապետն անդրադարձել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին, հայկական կողմի քայլերին և գործողություններին: 21:34
Մնացականյանն ու Բայրամովը Վաշինգտոնում կլինեն ուրբաթ Դեռ եռակողմ հանդիպում չկա, առանձին կհանդիպեն Պոմպեոյին: 21:08
Բաքուն և Անկարան սադրանքներ են ծրագրում Սփյուռքում, որ հայերին ներկայացնեն «ահաբեկիչներ» Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ. 20:52
Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի Արտակ Դավթյանը Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները կհամակարգի գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, որը ոչ վաղ անցյալում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր։ Այդ մասին հայտնում է syuniacyerkir.am-ը՝ տղեկացնելով, որ հոկտեմբերի 18-ին Գորիս է այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 18:14
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Նիստի ընթացքում քննարկվել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու ուղղությամբ իրականացվող քայլերը: 18:11
Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը. Արցախի ՄԻՊ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ճշտված տեղեկություններով հոկտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծության հետևանքով սպանվել է 65-ամյա Վլադիմիր Միրզոյանը, իսկ 42-ամյա Գևորգ Վարդանյանը ստացել է մարմնական վնասվածքներ: 17:59
ՊԲ-ն հրապարակել է Արցախում զոհված ևս 19 զինծառայողի անուն Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Արցախում զոհված ևս 19 զինծառայողի անուն, փոխանցում է Հայակական միասնական տեղեկատվական հարթակը։ 17:10
Զոհրաբ Մնացականյանն Էստոնիայի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախի դեմ ագրեսիայի մասին Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեյնսալուի հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից: 16:05
ՌԴ-ն հույս ունի համաձայնության գալ Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի շուրջ Լավրովն ընդգծել է հրադադարի վերահսկողության մեխանիզմների ներդրման հրատապությունը և այդ մեխանիզմների բացակայությամբ պայմանավորել Մոսկվայի ու դրան հաջորդած պայմանավորվածության չկատարումը: 16:04
Անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում. Լավրով Ինչպես նաև վերջ տալ առճակատման հռետորաբանությանը: 15:51
Ամերիկահայերի հավաքած մարդասիրական բեռը հասավ Հայաստան Оդանավը պետք է անցներ Թուրքիայի օդային տարածքով, որը խոչընդոտներ էր հարուցել Հայաստան տեղափոխվող հումանիտար բեռի համար: 13:21
Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, կարժանանա պատասխանի. ԱԳՆ Մեր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։ 13:03
Թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախ-Հայաստանի դեմ բխում է ԱՄՆ-ի շահերից. փորձագետ ԱՄՆ-ը, չխոչընդոտելով Թուրքիայի գործողությունները և առարկայորեն ոչինչ չանելով՝ կանգնեցնելու թուրք-ադրբեջանական ագրեսիան, ձգտում է ՆԱՏՕ-ում իր դաշնակցի (նաև մեկ այլ դաշնակցի՝ Իսրայելի) միջոցով թուլացնել իր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հակառակորդների, դիցուք՝ Ռուսաստանի և Իրանի դիրքերը Հարավային Կովկասում և ոչ միայն։ 12:53
Արցախի նախագահն ու գերմանացի պատգամավորները քննարկել են ստեղծված իրավիճակը Եվ քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը: 12:41
Անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ոչ թռիչքային գոտի հայտարարել. ԼՀԿ Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը` ի պատասխան Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիմումի, փակ քննարկում կանցնացնի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ։ 12:22
Հարավային ուղղությամբ ծանր մարտերը շարունավում են. ՊՆ Յուրային ստորաբաժանումները «մաշում են» հակառակորդին: 12:19
ԵԽ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին վերսկսել բանակցությունները Անցած շաբաթ շարունակվող զինված հակամարտությունից հետո, որը հանգեցրել է քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի, մենք կրկին մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հումանիտար ճգնաժամի կապակցությամբ։ 11:49
Թուրքիան Սիրիայից ավելի քան 2000 զինյալ է տեղափոխել Ղարաբաղ. ԶԼՄ Թուրքիան Սիրիայից վարձկանների նոր խմբաքանակ է տեղափոխել Ադրբեջան «Սուլթան Մուրադ դիվիզիայի», «Համզայի բրիգադի» և այլ խմբավորումների ավելի քան 400 զինյալներով: Սակայն թուրքամետ սիրիացի վարձկանների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ որոշ ժամանակով դադարեցվել է հրադադարի համաձայնագրի պատճառով։ Ըստ այդմ՝ Ադրբեջան ուղարկված սիրիացի գրոհայինների ընդհանուր թիվը հասել է առնվազն 2050-ի: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտնել է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական աստղադիտարան» (SOHR) ոչ կառավարական կազմակերպությունը: 11:14
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու կոչով բանաձև ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում ներկայացվել է բանաձև, որով կոչ է արվում Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ի կազմից, հաղորդում է EADaily-ն՝ վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախումբին (ANCA): Բանաձևի նախագիծն առաջ է քաշել Կոնգրեսի ստորին պալատի անդամ Թուլսի Գաբբարդը (ԱՄՆ դեմոկրատական կուսակցություն): 11:10
Գիշերը Ադրբեջանը կրակ է բացել Արցախի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Տուժածների ու վնասների մասին տեղեկությունները ճշտվում են։ 10:38
ՀՀ-ն վճռական է մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Բաքվի մտադրությունը. ԱԳՆ Հավատարիմ ենք կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ բանակցային գործընթացի միջոցով: 10:25
Դատարանը կքննի Ծառուկյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը Հուսով ենք, որ գոնե Հայաստանի և Արցախի համար այս կարևորագույն պահին դատավորը և մյուս շահագրգիռ անձինք կգիտակցեն համերաշխության և միասնության խիստ անհրաժեշտությունը և օրենքի հիման վրա ազատ կարձակեն խորհրդարանական 2-րդ ուժի ղեկավարին։ 10:03
Ադրբեջանը նպատակադրվել էր ճեղքել սահմանի կարևոր հատված, բայց հետ է շպրտվել Հոկտեմբերի 18-ին ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկել էին տանկերով ուղեկցվող հարձակում՝ օգտագործելով 7 տանկ, այդ թվում՝ մեկ միավոր Տ-90, 5 զրահափոխադրիչ հետևակի տեղափոխման համար։ 09:51
Այս պատերազմը Ղարաբաղի կարգավիճակի համար է. Փաշինյան Կարո՞ղ է արդյոք պատերազմը լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը. այո, եթե հաջողություններ գրանցենք պատերազմում։ 09:09
ՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում Արտգործնախարարները քննարկեցին Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը: 09:04
Առավոտյան թշնամական ուժերը վերսկսել են հրետանային հրետակոծությունները. ՊԲ Չնայած հումանիտար հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությանը: 08:54