ՌԴ-ում հափշտակված Այվազովսկու կտավը Սերժ Սարգսյանի մոտ էր. հարուցվել է քրգործ 2011 թվականի հունվարի 13-ին «Ռուսական ոսկի» կորպորացիայի տնօրենի՝ ՌԴ-ում գտնվող բնակարանից ավազակային հարձակմամբ հափշտակվել են բազմաթիվ կտավներ, այդ թվում՝ Հովհաննես Այվազովսկու՝ առանձնապես խոշոր չափի արժողության «Նավը ծովում» կտավը: 22:22
Հայաստանը հանքարդյունաբերության ոլորտը դարձնում է թափանցիկ Մեկնարկել է հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող տեղեկատվության հրապարակայնացման գործընթացը: 17:45
Փորձագետ. ամերիկացիները դժգոհ են Թուրքիայի ու ՌԴ-ի մերձեցումից Սերգեյ Լավրովը շատ թեմաներ ունի քննարկելու Թուրքիայի ԱԳ նախարարի հետ օգոստոսի 13-14 այցի ընթացքում: 16:53
ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով. Տաջիկստանի նախագահ Մեր համոզմամբ՝ քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը նման բարդ խնդրի պարագայում, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ամենակառուցողական ճանապարհն է: 16:08
«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին. Մարտիրոսյան Որոշում է կայացվել: 15:21
Փաշինյանը կոչ է արել Ռուսաստանին ադապտացվել ՀՀ-ում ստեղծված նոր իրավիճակին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Բերդ քաղաք կատարած այցի ժամանակ անդրադարձել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին ու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությանը: 15:07
ՀՀ-ն Իրանին պետք է առաջարկի տնտեսական կապերի խորացման նոր փաթեթ Բաքուն մտահոգված է հայ–իրանական և հայ–վրացական տրանսպորտային, էներգետիկ ընդհանուր ծրագրերով, քանի որ դա չեզոքացնում է Բաքվի՝ ՀՀ–ն տարածաշրջանում մեկուսացնելու տնտեսական, քաղաքական էֆեկտը։ 15:00
Թուրքիայի նկատմամբ տնտեսական ճնշումն անհեռանկարային է․ Էրդողան Էրդողանը ժողովրդին կոչ է արել անտեսել տարբեր երկրների քարոզարշավները, որոնք ուղղված են հանրապետության և նրա տնտեսության դեմ։ 14:57
Վարչապետն ազատել է քաղաքացիական ավիացիայի կոմիտեի գլխավոր քարտուղարին Արսեն Մանուկյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2017-ի մարտի 31-ին: 14:54
Ուզում ենք գողական լինե՞լ ու թալանի դեմն առնել, չի լինի այդպես. Փաշինյանը զայրացավ Բերդում Հայաստանում այս տարվա մայիսից սկսած արտագաղթը դադարել է: Այս մասին օգոստոսի 10-ին հայտարարեց աշխատանքային այցով Տավուշի մարզի Բերդ քաղաքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: 14:42
Փորձագետ. ՆԱՏՕ-ի համար Արևելյան Եվրոպան զորադաշտ է Արեւելյան Եվրոպայի երկրները Հյուսիսատլանտյան դաշինքի հիմնական պետությունների համար զորադաշտ են եւ ոչ ավելին, որտեղ կարելի է անցկացնել զորավարժանքներ, թույլ տալ իրեն անտարբերություն եւ փնթիություն, ինչպես այս դեպքում: 14:35
Ռուբլու անկումը. ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը գնաճի արագացում է կանխատեսել Ռուսաստանի բանկը 2.7 ռուբլով նվազեցրել է ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ՝ մինչեւ 66.29 ռուբլի (4.24 տոկոս), իսկ եվրոյի նկատմամբ` 3 ռուբլով՝ մինչեւ 76.83 ռուբլի (4.07 տոկոսով): 14:19
Վրաստանում ռուս տուրիստների հոսքը գերազանգել է 12 տարվա ռեկորդը Ընթացիկ տարվա հունվար-հուլիս ամիսներին Վրաստան է այցելել 892,5 հազար Ռուսաստանի քաղաքացի՝ որպես տուրիստ, ինչը 22,9 տոկոսով ավելին է, քան 2017 թվականի ցուցանիշը։ 14:03
Վաեզի. Անցել են ԱՄՆ-ի միակողմանի ճնշումների ու շրջափակումների կիրառման ժամանակները ԱՄՆ-ն առևտրային պատերազմի մեջ է մտել եվրոպական երկրների, Չինաստանի և որոշ Ասիական երկրների հետ: 13:45
The Hill. Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վտանգավոր են ԱՄՆ-ի համար Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները նախևառաջ ԱՄՆ բիզնեսին կհարվածեն։ 13:38
Fitch. Թուրքիան պետք է արագ դադարեցնի լիրայի կտրուկ անկումը Երբ Fitch-ը Թուրքիայի վարկանիշը նվազեցրեց BB մակարդակին, շուկայի տրամադրվածություններն ավելի վատթարացան: 12:56
Սկանդալային անցյալ ունեցող ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվեց պաշտոնից Նիկոլ Փաշինյանը նրան ազատեց նշանակումից 1,5 ամիս անց: 12:30
Շուտով կստորագրվի Կասպից ծովի իրավական ռեժիմի կոնվենցիան Կասպից ծովի իրավական ռեժիմի մասին կոնվենցիան կստորագրվի Կասպից ծովի հինգ երկրների հաջորդ գագաթնաժողովում: 12:21
Տարոն Մարգարյանի աչքածակությունը՝ ինքն իրեն պարգևատրել է 575 հազար դրամով (լուսանկար) Նախկին քաղաքապետը ահռելի ունեցվածքի տեր է: 12:17
ԱՄՆ. Իսրայելը պաշտպանվելու իրավունք ունի ԱՄՆ-ն ուշադիր հետեւում է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձություններին: Իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում, սակայն Վաշինգթոնը, այնուամենայնիվ, կարծում է, որ Իսրայելն իրավունք ունի իրեն պաշտպանելու: 12:05
Ռազմական փորձագետ. ամերիկացիներն երազում են, որ Վրաստանը մտցնի ՆԱՏՕ Ամերիկացիներն երազում են Վրաստանին մտցնել ՆԱՏՕ, որպեսզի Կովկասում ստեղծեն հարվածային խմբավորում, ինչը կարող է օգտագործվել Իրանի դեմ պատերազմում: 12:02
Ադրբեջանական նավթն Եվրոպա կհասնի նոր ուղղությամբ Այդ միջանցքի կարևոր տարրերից է Բրոդի-Պլոցկ նավթամուղը: 11:47
Ի՞նչ բարեփոխումներ ու մարտահրավերներ են սպասվում Հայաստանին. Foreign Policy Centre Հայաստանը չի ունենա այնպիսի առեւտրային հարաբերություններ և ներդրումներ, որոնք պահանջվում են, եթե դեռեւս չկա բարեփոխումների մասին հստակություն: 11:39
Ամերիկյան կողմը տնտեսական պատերազմ է հայտարարում. Մեդվեդև Եթե հետևի բանկերի գործունեության կամ այս կամ այն արժույթի օգտագործման արգելք, ապա հստակ կարելի է ասել, որ դա տնտեսական պատերազմ է: 11:26
Հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվանը չի կպնի. պատգամավորը սպասում է կալանավորման Եթե կալանավորում չլինի, ապա կհրավիրի մամուլի ասուլիս: 11:22
Մամուլ. իշխանավորները «մրմռում են»` Մարտի 1-ի հետ կապ ունեցողների հաշիվները սառեցվել են Նախկին իշխանության ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ առնչվել են 2008թ. մարտի 1-ի ոճրագործությանը, կասկածվում են այդ հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ, հայտնվել են ծանր դրության մեջ: 09:40
ՊՆ համար մատակարարումները խախտումներով են իրականացվել` ավելի քան 10 մլրդ դրամի. ԱԱԾ 10 առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան տաս միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն: 09:10