8.06.2025
Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին
24.05.2023
Վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին՝ երկրի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների պատճառած մարդկային կորուստների կապակցությամբ: Ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն, Խոր ցավով տեղեկացա Իտալիայի Էմիլիա-Ռոմանիա նահանգում օրեր շարունակ տեղացող անձրևների և սողանքների հետևանքով տասնյակ զոհերի, վիրավորների և հազարավոր անօթևան մնացած մարդկանց մասին: Այս ծանր պահին վշտակցելով Ձեզ և Իտալիայի բարեկամ ժողովրդին՝ մաղթում եմ տուժածներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին և Իտալիայի ողջ ժողովրդին՝ տոկունություն և ոգու արիություն: Վստահ եմ, որ Իտալիայի կառավարության ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հնարավոր կլինի արագ հաղթահարել աղետի հետևանքները»: