Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ են ընթանում ընդդիմադիր պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տանը։ Խուզարկություններ են ընթանում նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակներում և մարզային շտաբներում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ խուզարկությունները կապված են նախորդ օրը Գյումրիում կայացած մեծ հանրահավաքի հետ, որը գլխավորում էր Գագիկ Ծառուկյանը։