13.10.2025
Արսեն Թորոսյանը ՀՀ-ում Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
07.10.2025
Արսեն Թորոսյանը ՀՀ-ում Քուվեյթի դեսպանի հետ քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Տարեկ Ալի Ալ-Օրայֆանին։ Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացված ծրագրերի ընթացքն ու արդյունքները․ անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ ուսումնասիրություններ անցկացնելու հնարավորություններին։ Նախարար Թորոսյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների խորացումը, և պատրաստակամություն հայտնել առկա համագործակցությունն ամրապնդել ոլորտային հուշագրերի շրջանակում։ Նախարարը նաև բարձր է գնահատել Քուվեյթի Պետության կողմից տրամադրված աջակցության դերը՝ ԱՍՀ նախարարության ենթակայությամբ գործող «Հաղթանակ» շուրջօրյա խնամքի կենտրոնում նոր մասնաշենքի կառուցման և կահավորման գործում։ Դեսպան Ալ-Օրայֆանը ևս շեշտել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ աշխատանքների իրականացման դերը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել ոլորտային համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։