Հոկտեմբերի 14-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասունքակիր աջը։ Հանդիսավոր թափորը ժամը 9:30-ին մասունքը կդիմավորի Փարպեցի փողոցում։ Ժամը 10։30-ին կմատուցվի Ս․ Պատարագ։ Մասունքակիր սուրբ աջն ուխտավորների խոնարհման համար եկեղեցում կմնա մինչև ժամը 16։30-ը։ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ տեղի կունենա նախատոնակ։ Տոնի նախօրեին՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 18։30-ին․ Ս․ Անանիայի մատուռում կմատուցվի Ս․ Պատարագ։