Ազգային Ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանափակվում է բուքմեքերական ընկերությունների գործունեությունը: Նախագիծն ընդունվեց 109 կողմ ձայներով։ Դեռևս առաջին ընթերցմամբ, սակայն որևէ կասկած չկա, որ պատգամավորները հետ քայլ չեն անի: Նշենք, որ ըստ նախագծի՝ բուքմեքերական գրասենյակների գործունեությունը արգելելու դրույթը ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից։ Այսինքն, այս առումով ընկերությունները 1.5 տարի ժամանակ ունեն հարմարվելու տեղի ունենալիք սահմանափակումներին։ Ինչ վերաբերում է գազալցակայաններում և այլ վայրերում տեղադրված ավտոմատացված սարքավորումներին, ապա դրանք կարգելվեն օրենքը հրապարակվելուց հետո՝ 10 օրյա ժամկետում։