«Աերոֆլոտը» վերսկսում է կանոնավոր չվերթները դեպի Ալմաթի, Բաքու, Երեւան, Դելի եւ մեծացնում է թռիչքների հաճախականությունը դեպի Նուր-Սուլթան, Մինսկ, Կահիրե, Բիշքեկ: Այս մասին հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։ Մոսկվա—Երեւան չվերթները կիրականացվեն փետրվարի 15-ից երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին: Հետադարձ չվերթներ՝ երկուշաբթի և կիրակի օրերին, և երկու չվերթ՝ հինգշաբթի օրերին։ Միջազգային օդային հաղորդակցության վերականգնմանը զուգընթաց չվերթների կատարման հաճախականությունը կարող է փոփոխվել։ Ավիատոմսերի գները սկսվում են 8600 ռուբլուց մեկ տոմսի համար: