Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 5-9-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։ Երևան քաղաքում՝Ապրիլի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում՝Ապրիլի 7-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 06-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ:Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ:Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-9-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: