Հուլիսի 15-ից օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տաս օր և ավել Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես. Հյուսիսային պողոտա, «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն, «Մեգա մոլ» առևտրի կենտրոն, «Դալմա մոլ» առևտրի կենտրոն, «Կասկադ» համալիր։