Հայաստանում ապրիլի 2-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 23 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 563-ի: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Վերջին մեկ օրում կատարվել է 2 133 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2 979 442 է: Փաստացի այս պահին բուժվում է 2 190 պացիենտ: Վերջին տվյալներով ապաքինվել է 410 080 անձ` վերջին մեկ օրում 38 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքեր չեն գրանցվել: