3.06.2025
Հայաստանը վստահելի գործընկեր է. Ասիական զարգացման բանկի փոխնախագահը՝ Վահագն Խաչատուրյանին
02.06.2022
Հայաստանը վստահելի գործընկեր է. Ասիական զարգացման բանկի փոխնախագահը՝ Վահագն Խաչատուրյանին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի առանցքային գործընկերներից է և 2005 թվականից սկսած մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, ենթակառուցվածքային ծրագրերի, կրթական, առողջապահական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում նշանակալի ներդրում ունի: Նախագահը նշել է, որ Ասիական զարգացման բանկի աջակցությունը բարձր է գնահատում ոչ միայն Հայաստանի Կառավարությունը, այլ նաև քաղաքացիները: Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենը նշել է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է, և բանկը պատրաստակամ է ընդլայնելու Հայաստանի հետ իրականացվող ծրագրերի շրջանակը: