31.07.2025
Փլատակների տակից դուրս է բերվել դի. զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է. ԱՆ
14.08.2022
Փլատակների տակից դուրս է բերվել դի. զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է. ԱՆ

Փլատակների տակից փրկարարները գտել են 1 քաղաքացու դի: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է: Տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել: Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում: Նշենք, որ "Սուրմալու" առևտրի կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում: Փրկարար-որոնողական աշխատանքները շարունակվում են: