Արցախի Հանրապետության քաղաքացիները կեղծ հեռախոսազանգեր են ստացել, որոնց ընթացքումզանգահարողները մաքուր ռուսերենով տեղեկացրել են, որ «ԱՀ քաղաքացիները Ադրբեջանի տարածքով (Բաքվով) կարող են մեկնել ՀՀ, և իրենք երաշխավորում են վերջիններիս անվտանգությունը»։ Այս մասին հայտնում է ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը։ «Արցախի Հանրապետության ազգային անվտանգությունը կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին և չտրվել ապատեղեկատվությանը, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս մեր պետության»,– նշված է հաղորդագրության մեջ: ԱՀ ԱԱԾ–ն կոչ է անում կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմել իրենց կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26: