«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․ «Շնորհակալություն ենք հայտնում մեզ ընտրողներին՝ իրենց քաղաքացիական դիրքորոշման համար: Վստահ եղեք, որ ամենայն պատասխանատվությամբ ու խնամքով ենք վարվելու մեզ տրված յուրաքանչյուր քվեի հետ։ «Հանրապետություն» կուսակցությունը ընտրությունների արդյունքների վերջնական հրապարակումից և իրավիճակի հստակեցումից հետո հայտարարությամբ կներկայացնի իր տեսակետը»։ VERELQ-ը հիշեցնում է, որ երեկ տեղի ունեցած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով «Հանրապետություն» կուսակցությունն անցել է ավագանի: