Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնեց իր հրաժարականի մասին` նշելով, որ շարունակելու է աշխատել իշխող քաղաքական ուժի` «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության հետ։ Այս մասին նա հայտարարեց մարտի 17-ին քաղաքապետարանի արտահերթ գործավարական նիստում։ Նշելով, որ ավագանու ընտրություններին մանցել են հաշված ամիսներ` Սարգսյանը հույս հայտնեց, որ քաղաքապետի ՔՊ–ի թեկնածու` ներկայիս փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կընտրվի այդ պաշտոնում։ «Հույս ունեմ, որ ՔՊ-ն կստանա երևանցու վստահության քվեն, եւ հնարավորություն կուենանք շարունակել մեր համայնքի համար գերակա կարևոր ծրագրերը, որը մենք իրար հետ համատեղ սկսել ենք 2018 թվականից»,- ասաց նա։