Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այդ պաշտոնում նշանակել է Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանին՝ տալով նրան լայն լիազորություններ: «Սամվել Շահրամանյանը պետական նախարարի պաշտոնը ստանձնել է Արցախի համար ծանրագույն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժվարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրությունը մեղմելու ուղղությամբ եւ պայքարելու, համառորեն ու խիզախորեն առաջ գնալու իր բնավորությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ»,- ասված է Արայիկ Հարությունյանի ուղերձում: Արայիկ Հարությունյանն այսօր հայտնել է, որ վաղը ներկայացնելու է իր հրաժարականի դիմումը: