Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր, մայիսի 25-ին, ասել է, որ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցությունը շատ հաջող է ընթանում»։ Ըստ ՏԱՍՍ-ի՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՌԴ ղեկավարն անդրադարձել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի այն խոսքերին, որ «Հայաստանը գլխավոր շահառուն է, քանի որ Հայաստանն ունի տնտեսական աճի ամենաբարձր ցուցանիշը»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ այս ցուցանիշը նախորդ տարեվերջին կազմել է 12,6 տոկոս, իսկ 2023 թվականին՝ 12,1 տոկոս։ «Սա, իհարկե, այնքան լուրջ թիվ է, շատ լուրջ»,- համաձայնել է Պուտինը։