5.07.2025
ՄԻՊ. Անթույլատրելի է առանց պատշաճ բացատրության բերման ենթարկել մարդկանց
27.07.2016
ՄԻՊ. Անթույլատրելի է առանց պատշաճ բացատրության բերման ենթարկել մարդկանց

Անթույլատրելի ենք համարում առանց պատշաճ բացատրության և հիմքերի ներկայացման քաղաքացիներին բերման ենթարկելը, հայտարարում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը՝ քիչ առաջ տարածված հաղորդագրությամբ: «Հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին: Սահմանադրության այս նորմը գործում է անմիջականորեն և ենթակա է անվերապահ կատարման», - նշվում է հաղորդագրությունում: «Տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ստացված հաղորդումների և լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ներկայում այցելություններ են կատարվում հավաքի վայր և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ: Պաշտպանի աշխատակազմը շարունակում է աշխատել շուրջօրյա ռեժիմով և ռեսուրսների ողջ ծավալով», - նաև ասված է ՄԻՊ հաղորդագրությունում: